211652_close_icon
views-count805 դիտում article-date 16:14 12-06-2024

Մենք սահման չենք ստեղծում, սահմանն անցնում է այնտեղով որտեղով անցնում է, որոշ դեպքերում դա մեզ համար ցավոտ է, բայց դա ճիշտ սկզբունք է․ Փաշինյան

Հայաստանի 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել ու չենք հանելու․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ բանակցային սեղանին կոնկրետ հարց դրվա՞ծ է, որ, օրինակ, մինչև խաղաղության պայմանագրի կքնումը, ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Ջերմուկ, Վարդենիս։

«Սեղանին դրված է հետևյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով և այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։

Որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս՝ համատեղ որոշմամբ»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ կարևոր սկզբունք են ստեղծում․ «Մենք նոր սահման չենք, ստեղծում սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում, է և սա շատ կարևոր սկզբունք է։ Որոշ տեղերում դա մեզ համար ցավոտ է, բայց դա ճիշտ սկզբունք է՝ ապահովելու համար Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր