211652_close_icon
views-count772 դիտում article-date 22:27 09-04-2024

Իտալիայում ամբարտակի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանիա շրջանում ջրամբարի ամբարտակում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ranews24» լրատվական հեռուստաալիքը, այդ մասին ասված է Բոլոնիայի պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:

Եվս վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հայտնել են Բոլոնիայի իշխանությունները:

Սուվիանայի ջրամբարում պայթյունը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել գեներատորի վրա, որը միացված է էլեկտրակայանի տուրբինին և կարգավորում է ջրամբարում ջրի մակարդակը։

Ինչպես հեռուստաալիքով հայտնել է հրշեջների ներկայացուցիչը, պայթյունը տեղի է ունեցել կառույցի մինուս իններորդ հարկում՝ ջրի մակարդակից ցածր, փրկարարները փորձում են ներթափանցել ամբարտակի խորքը, որտեղ թանձր ծուխ է։ Ստորին սենյակները լցվել են ջրով:

Տուժածներին օգնելու և անհետ կորածներին որոնելու համար դուրս են թռչել փրկարարական ուղղաթիռները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպքի վայրում են կարաբիներներ և 60 հրշեջներ։

Նմանատիպ նյութեր