211652_close_icon
views-count565 դիտում article-date 20:37 08-04-2024

Սլովակիայի ընտրված նախագահը լքել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը

Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ լքել է հանրապետության Ազգային խորհրդի (Խորհրդարանի) խոսնակի պաշտոնը և հրաժարվել է պատգամավորական մանդատից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Սլովակիայի ռադիոկայանը:

«Նախագահի ընտրությամբ, ըստ սահմանադրության, ավարտվում է իմ պատգամավորի մանդատը, և ես, ինչպես պահանջում է հիմնարար օրենքը, լքել եմ խորհրդարանի խոսնակի պաշտոնը», - Պելեգրինիի խոսքերը մեջբերում է ռադիոն։

Նա նշել է, որ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահվել է փոխխոսնակ, սոցիալ-դեմոկրատ Պետեր Ժիգային։ Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա խորհրդարանի նոր նախագահ ընտրելու նիստը։

Ապրիլի 6-ին Սլովակիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պելեգրինին ստացել է ընտրողների ավելի քան 53 տոկոսի ձայները։

Նմանատիպ նյութեր