211652_close_icon
views-count499 դիտում article-date 15:09 07-04-2024

Քրգործ է հարուցվել Crocus-ի հրդեհային անվտանգության հնարավոր խախտումների առնչությամբ

Ռուսաստանի քննչական կոմիտեն Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անփութության մեղադրանքով քրեական գործ է հարուցել, ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

ՔԿ-ն նշել է, որ քրգործը հարուցվել է անփութության մեղադրանքով՝ Crocus-ի հրդեհային անվտանգության պատասխանատուի, ինչպես նաև հրշեջ բրիգադի ղեկավարի նկատմամբ։

Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ դեպքը կապված է Crocus City Hall-ում հակահրդեհային անվտանգության պահանջների հնարավոր խախտումների հետ, որոնք կարող էին սրել իրավիճակը ահաբեկիչների կողմից համերգասրահը հրկիզելուց հետո։

Մարտի 22-ի ահաբեկչության հետևանքով զոհվել է 144 հոգի։ Զինված հարձակման գործով Ռուսաստանում կալանավորվել է 11 անձ, նրանց մեծ մասը, ըստ ՌԴ պաշտոնական աղբյուրների, ազգությամբ տաջիկ են:

Նմանատիպ նյութեր