211652_close_icon
views-count427 դիտում article-date 13:07 07-04-2024

Լեհաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

Լեհաստանի ամբողջ տարածքի ընտրողները կիրակի օրը մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Փոխանցում է News.am-ը։

Ընտրողները կընտրեն քաղաքապետերի, ինչպես նաև համայնքային խորհուրդների և մարզային ժողովների անդամների:
38 միլիոնանոց երկրում տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնների համար պայքարում է մոտավորապես 190,000 գրանցված թեկնածու:

Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա երկու շաբաթ անց՝ ապրիլի 21-ին, այն դեպքում, երբ քաղաքապետի թեկնածուներն առաջին փուլում չեն հավաքի ձայների առնվազն 50%-ը։

Քվեարկությունից օրեր առաջ հրապարակված սոցհարցումները ցույց են տվել, որ երկու ամենամեծ քաղաքական խմբավորումները ձեռք ձեռքի տված են գնում՝ Տուսկի քաղաքացիական կոալիցիան, որը գլխավորում է նրա կենտրոնամետ և եվրոպամետ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը և ազգային պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը», որը երկիրը կառավարում  էր 2015 թվականից մինչև անցյալ տարի։

Երկու հիմնական խմբերին հաջորդում են մի քանի այլ ուժեր, այդ թվում՝ «Երրորդ ուղի» կոալիցիան, արմատական ​​աջակողմյան Կոնֆեդերատիվ կուսակցությունը:

Տուսկի կոալիցիոն կառավարությունը հաղթել էր հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում։

Նմանատիպ նյութեր