211652_close_icon
views-count1294 դիտում article-date 21:45 06-04-2024

Ուկրաինայի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը հայտնել է մի շարք ուղղություններով ծանր մարտերի մասին

Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը, չնայած քաղաքի արևելքում կատաղի մարտերին, շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ, հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:

Ըստ РБК-Украина-ի՝ Սիրսկին նշել է, որ ամենաթեժ մարտերը շարունակվում են Պերվոմայսկի և Վոդյանոյ շրջաններում, ինչպես նաև Չասով Յարից արևելք, որտեղ ռուսական զորքերը փորձում են ճեղքել Ուկրաինայի ԶՈւ պաշտպանությունը։

 «Չասով Յարը մեր վերահսկողության տակ է, բնակեցված տարածք ներխուժելու թշնամու բոլոր փորձերը ձախողվել են»,- հայտարարել է ուկրաինացի գեներալը։

Ըստ Սիրսկու՝ ամենածանր իրավիճակը ստեղծվել է Բախմուտի ուղղությամբ՝ Չասով Յարից և Կլեշչիևկայից արևելք, Ավդեևկայում՝ Բերդիչևի, Օրլովկայի, Վոդյանոյի, Պերվոմայսկի շրջաններում, իսկ Նովոպավլովսկիում՝ Նովոմիխայլովկայի շրջանում։

Նմանատիպ նյութեր