4827 դիտում
14:14 13-09-2018
«Շանթ 2018». Զորավարժության ընթացքը ներկայացնում է ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարը
«Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարում հաշվարկված են նաև Արցախի Հանրապետության ղեկավարության և զինված ուժերի գործողությունները: «[url=https://armenpress.am/arm/news/947052.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ, զորավարժության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, և պայմանական պատերազմական իրավիճակն ակնհայտորեն կապված է Ղարաբաղյան խնդրի հետ: Զորավարժության սցենարում Արցախի Հանրապետության ու զինված ուժերի գործողությունները նույնպես հաշվարկված են»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զորավարժությունների նպատակը խաղաղից պատերազմական իրավիճակի անցնելու պայմաններում պետական համակարգի աշխատանքը հղկելն է:
«Երբ խոսում ենք հղկման մասին, կատարելության հասնելու համար միշտ անելիք կա: Մենք վերլուծում ենք բոլոր շղթաների աշխատանքը, այդ թվում օրենսդրության բովանդակությունը, թե ինչ խնդիրներ կան, որոնք կարող են գործնական խնդիրներ առաջացնել: Սցենարով այնպես է նախատեսված, որ ամեն ինչ տեղի է ունենում բոլորի համար անսպասելի: Այդ սցենարը պետք է մշակվի, և մենք ուզում ենք զորավարժությունների արդյունքում այնպես կարգաբերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, որ այն նույնիսկ ամենաանսպասելի և ամենածանր սցենարներում կարողանա պահպանել աշխատունակությունը, պետության մարտունակությունն ու անհրաժեշտ կենսագործունեությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ զորավարժության սցենարով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչև պատերազմ հայտարարելը և պատերազմ հայտարարելուց հետո:
«Վարչապետը ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել է երեկ երեկոյան: Երկու փուլերում էլ վարչապետը երկու ներմուծական է արել, որոնք կառավարման համակարգը դրել են սթրեսի մեջ՝ փոփոխելով մեր կողմից նախատեսված սցենարը»,- ասաց Տոնոյանը:
Հարցին, թե կարողացել են հաղթահարել այդ ներմուծականները, պաշտպանության նախարարը նշեց, որ իրենց գերատեսչությունը կարողացել է: Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ մյուսները՝ նույնպես:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զորավարժության արդյունքները կվերլուծվեն, կքննարկվեն և եզրակացություններ կլինեն:
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
14:39 11-09-2018
«Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4301 դիտում
22:14 11-09-2018
«Շանթ-2018» զորավարժության սցենարից շեղումներ չկան. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայան
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»