211652_close_icon
views-count607 դիտում article-date 21:49 04-04-2024

Իսրայելն ամրապնդում է պաշտպանական համակարգերը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ամրապնդել է պաշտպանությունը ճակատներն և պատրաստ է ցանկացած սցենարի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքերը։

«Մենք բարձր պատրաստության մեջ ենք բոլոր ճակատներում իրադարձությունների ցանկացած զարգացման համար: Մենք ամրացրել ենք մարտական զորամասերն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, ուժեղացրել ենք ՀՕՊ համակարգերը, և մեր ինքնաթիռները պատրաստ են ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման», - հայտարարել Է Հագարին։ 

Ավելի վաղ՝ Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին։

Ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել էր նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը: Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ հարձակման հետևանքով զոհվել է 5-ից 7 մարդ։

Նմանատիպ նյութեր