211652_close_icon
views-count676 դիտում article-date 20:40 04-04-2024

Վրաստանի վարչապետը նախագահ Զուրաբիշվիլիին թույլ չի տվել այցելել Լիտվա

Վրաստանի կառավարությունը մերժել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Լիտվա աշխատանքային այց կատարելու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության կայքին։

Նշվում է, որ այցը մերժող որոշումը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետություն նախատեսված է եղել ապրիլի 10-12-ը։

Նմանատիպ նյութեր