211652_close_icon
views-count769 դիտում article-date 22:59 31-03-2024

Անհնար է թաքցնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրները. Արարատ Միրզոյան

 Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը:
Ըստ նախարարի՝ Ռուսաստանը խաղաղության երաշխավորներ էր ուղարկել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, սակայն տեղի են ունեցել բազմաթիվ հարձակումներ Հայաստանի սահմանի վրա։

«Անվտանգության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք մի քանի տասնամյակ շարունակ, չաշխատեցին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է խնդրեինք, որ Եվրամիությունը գար ու դիտարկեր իրավիճակը։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունը, և դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արևմուտքում»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել»։

Նմանատիպ նյութեր