211652_close_icon
views-count1045 դիտում article-date 16:36 31-03-2024

Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժեր չեն նկատվել․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր» չեն դիտարկվել։

«EUMA-ն ամբողջ օրը պարեկել է հայ-ադրբեջանական սահմանը, ամեն ինչ հանգիստ է եղել, արտառոց  տեղաշարժեր չեն նկատվել։

EUMA-ն բոլորին մաղթում է խաղաղ Զատիկ»,- ասվում է առաքելության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։ 

Նմանատիպ նյութեր