211652_close_icon
views-count499 դիտում article-date 09:26 30-03-2024

81-ամյա Բայդենը կարծում է, որ 77 ամյա Թրամփը մի փոքր ծեր է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ այժմ շրջադարձային կետ է եկել երկրի պատմության մեջ, շատ բան կախված է նախագահական ընտրությունների արդյունքներից։

Այս կարծիքը նա հայտնել է ելույթ ունենալով Նյու Յորքում նախընտրական միջոցառման ժամանակ։

«Կարծում եմ, որ մեր ժողովրդավարությունը վտանգված է: Սա կատակ չէ: Շատ բան է վտանգված: Մենք պատմության շրջադարձային կետում ենք, քանի որ ամեն ինչ փոխվում է», - ասել է Բայդենը՝ մեկնաբանելով գալիք ընտրությունները:

Ամերիկացի առաջնորդը նաեւ ասել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայացքները հին են։ «Եվ գիտեք, նա մի փոքր ծեր է և կազմվածքից դուրս»,- ասել է 81 ամյա Բայդենը՝ 77-ամյա մրցակցի մասին։

Նմանատիպ նյութեր