211652_close_icon
views-count45521 դիտում article-date 21:27 17-03-2024

Վանաձորում թալանել են տեղի հայտնի «Վանմեդ» ստոմատոլոգիական կլինիկան. պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-15-ին Վանաձոր քաղաքում թալանել են տեղի կլինիկաներից մեկը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:40-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի «Վանմեդ» կլինիկայից, և հայտնել  են, որ Զաքարյան փողոցի 29 հասցում գործող նշված կլինիկայի մուտքի դուռը բացել են, մտել են ներս ու այնտեղից գողություն կատարել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը:

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Տեղում «Վանմեդ» ստոմատոլոգիական կլինիակայի տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գագիկ Քալանթարյանը հայտնել է, որ մարտի 14-ին, ժամը 23:30-ից մինչև մարտի 15-ը ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում կլինիկայի առաջին հարկի մետաղապլաստե պատուհանը բացել են, մուտք են գործել ներս, ապա բարձրացել երկրորդ հարկ ու աշխատասենյակից գողացել մեկ հատ «Տոշիբա» տեսակի Նոթբուք, «Նիկոն» տեսակի ֆոտոապարատ, երկրորդ հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակից հափշտակել «Նիկոն» և «Քենոն» տեսակների երկու ֆոտոապարատներ, երկրորդ հարկում տեղադրված «Ռեոլինգ» տեսակի տեսախցիկ:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր