18683 դիտում
19:39 14-03-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. բնակարանում հրդեհ է բռնկվել. ծուխը նկատելի էր մի քանի հարյուր մետրից. գործի է դրվել ավտոսանդուղքը. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կասյան փողոցի թիվ 3-րդ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում, որտեղից ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ատվտոսանդուղքը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ԴԱՎ հերթապահ բժիշկը և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյաի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սուրեն Փաշայանը, Վլադիմիր Ալավերդյանը, Գոհար Պետրոսյանն ու Հունան Գզիրյանը:
Պարեկների այքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ հետաքրքրասեր վարորդները կայանում էին ավտոմեքենաները և ստեղծում էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանելուց կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մի երեխայի օգնություն են ցուցաբերել, ում կյանքին վտանգ չի սպառնում:
Թե ինչն է եղել բնակարանում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+