211652_close_icon
views-count2929 դիտում article-date 10:50 14-03-2024

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպվել էր «Մենք ուժեղ ենք միասին» համերգային ծրագիրը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 155 -ամյակներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և « Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար՝ Վարդուհի Խաչատրյան։ Մարտի 12-ին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպել էին «Մենք ուժեղ ենք միասին» համերգային ծրագիրը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 155-ամյակներին։

Ծրագրում ընգրկված էին Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, մեր կոմպոզիտորների, ինչպես նաև երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած երգերը։

Համերգին ելույթ ունեցավ նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Մուրադյան։ Նրանք կատարեցին Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։

Համերգը անցավ շատ գեղեցիկ և անակնկալներով լի։ Համերգի վերջում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տնօրենը՝ տիկին Արշակյանը, երեխաներին գեղեցիկ բացիկներ բաժանեց։ Այնուհետև կազմակերպվեց երեխաների հյուրասիրություն։ 

««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սան Մարիամը հաճախում է «Կանչ» երգչախումբ։ Մարիամը բացի  երգչախմբերի հետ երգելուց, հանդես  եկավ որպես մենակատար։ Շատ գեղեցիկ և ջերմ անցավ, երեխաների երգերի ժամանակ «Զատիկ»-ի երեխաները համ երգում էին, համ պարում։ «Զատիկ»-ի երեխաները շատ գեղեցիկ անակնկալ էին պատրաստել մեզ համար իրենց սիրելի  Շաքե Սարգսյանի  ղեկավարությամբ։ Նրանք  կատարեցին իմ հեղինակած «Հայ զինվոր» երգը։ Շատ տպավորիչ էր։ Թե մեր, թե «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի երեխաները շատ ուրախացան» -անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր