Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը կմեկնի Պաղեստին
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Փոխանցում է Ermenihaber-ը։
Նա հիշեցրել է, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հարձակում է իրականացրել Իսրայելի տարածքի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, ապա ընդգծել.
«Կապ չունի թե ով է դա իրականացնողը: Կեսգիշերին անմեղ մարդկանց վրա հարձակվելը ահաբեկչական հարձակում է: Այն, ինչն արել է ՀԱՄԱՍ-ը, ահաբեկչական գործողություն է»:
Ապա նաև նույնությամբ, սակայն այս պարագայում պետական մակարդակով ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրել Իսրայելին և երկուստեք գործողությունները վերագրել ցեղասպանական:
«Երկուսին էլ քննադատում եմ»,-ասել է նա:
Բացի այդ Օզելը հայտարարել է, որ եթե փոփոխություններ չլինեն օրակարգում, ապրիլի 15-ին նա պատրաստվում է մեկնել Պաղեստին:
Նա նաև կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Պաղեստինի խնդրի լուծման հարցում, այն է՝ 1967թ-ի սահմանների հիման վրա անկախ Պաղեստին պետության հիմնումը, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը: