23509 դիտում
11:00 11-03-2024
Սյունիքի մարզում «Nissan Pathfinder»-ով ավտովթարի են ենթարկվել ԵԽ դիտորդական առաքելության անդամները. նրանք ասում էին՝ «Նման բան միայն կինոյում կհանդիպեիր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են:
Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդն ու դիտորդներն իրենց շնորհակալությունն էին հատնում հրշեջ-փրկարարներին ու պարեկներին՝ ասելով.
«Մենակ կինոյում նման բան կհանդիպեիր, երբ վթարի ենթարկվես ու կարճ ժամանակում օպերատիվ ծառայությունները ( նկատի ունեն փրկարարներին ու պարեկներին), կարճ ժամանակում հասնեն դեպքի վայր ու մեզ օգնություն ցուցաբերեն»:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+