211652_close_icon
views-count634 դիտում article-date 22:34 06-03-2024

Մենք կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին․ Տիգրան Ավինյան

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հետապնդում է մշակութային հանրահռչակման և զարգացման նպատակներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Հիմնադրամի կողմից իրականացված նախագծի շրջանակներում պատանի երաժիշտները նոր են վերադարձել դեպի ԱՄէ կրթական ուղևորությունից՝ մասնակցելով աշխարհահռչակ երաժիշտների և արտիստների հետ վարպետության դասերի:

Հնարավորություն տալով երիտասարդներին՝ մենք կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին»,- գրել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր