211652_close_icon
views-count8404 դիտում article-date 16:08 04-03-2024

Տոնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ և Ինգո Արմենիայի 2023 թվականին գրանցած հաջողությունները

Սիրով տեղեկացնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ և Ինգո Արմենիա ապագովագրական ընկերության 2023 թվականի հաջող համագործակցության մասին:

Ամփոփվել են ընկերությունների ՙԱպահովագրական պոլիսների վաճառք՚ նախագծի արդյունքները. ԱՄԻՕ ԲԱՆԿԻ աշխատակիցներն ապահովել են բարձր ցուցանիշներ՝ գերազանցելով բոլոր սպասելիքները:

Նախագծի շրջանակներում Ինգո Արմենիայի կողմից պարգևատրվել են բանկի լավագույն վաճառք իրականացրած 10 աշխատակիցները և մասնաճյուղերը:մԼավագույն վաճառք իրականացրած 3 աշխատակիցներին տրամադրվել են պատվոգրեր և դրամական բարգևներ:

Մենք կարևորում ենք Ինգո Արմենիայի հետ համագործակցությունը, և այս ցուցանիշները միմիայն օրինակելի
թիմային աշխատանքի և յուրաքանչյուր աշխատակցի կողմից նվիրվածության արդյունք է: Շնորհակալ ենք մեր գործընկերներին համագործակցության համար, քանի որ ռեկորդային վաճառքի ցուցանիշներն ու գոհունակ հաճախորդները մեր գործընկերության ամրապնդման հիմքն են:

Սպասում ենք 2024 թվականի ավելի մեծ ձեռքբերումներին:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր