211652_close_icon
views-count1171 դիտում article-date 15:12 02-03-2024

«Հարավային գազային միջանցքը» ամբողջովին փոխում է էներգակիրների՝ Եվրոպա մատակարարումների աշխարհագրությունը. Ալիև

«Հարավային գազային միջանցքը» նոր կապուղիների կառուցման շնորհիվ ամբողջովին փոխում է դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարումների աշխարհագրությունը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի հետ հարցազրույցում։

«3500 կիլոմետր երկարությամբ խողովակաշարն այժմ իրականություն է դարձել։ Դա այլևս երազանք չէ: Այն ընդգրկում է աճող թվով երկրներ, քանի որ մենք ունենք նոր կապուղիներ, որոնք թույլ են տալիս բնական գազը տեղափոխել նոր ուղղություններ: Փաստորեն, դա ամբողջովին փոխում է էներգակիրների մատակարարման աշխարհագրությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերը»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանը նաև վերականգնվող էներգառեսուրսների արտադրության նախագծերի շատ հավակնոտ օրակարգ ունի։

«Մենք նախատեսում ենք տասը տարի հետո առավելագույն չափով օգտագործել էներգիայի վերականգնվող աղբյուրները և կրճատել բնական գազի սպառումը երկրի ներսում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր