211652_close_icon
views-count682 դիտում article-date 18:30 26-02-2024

Հունաստանի և Թուրքիայի միջև ռազմածովային ուժերի բալանսը խախտվում է

Հունական մամուլում տեղեկություններ են հրապարակվել Թուրքիայի ռազմական և առավելապես ռազմածովային ներուժի աճի վերաբերյալ: «Naval Defence» հունական լրատվական կայքը գրել է, որ  Թուրքիայի ռազմածովային ուժերի «Perveze» և «GÜR» տիպի սուզանավերն արդիականացվում են տեղական արտադրության համակարգերով: Գրում է Ermenihaber-ը։

Ապա նաև նշվել է, որ նման իրավիճակում Թուրքիայի և Հունաստանի միջև պաշտպանական ոլորտում առկա տարբերությունը հետզհետե մեծանում է:

«Թուրքիան 10 տարվա ընթացքում սուզանավային նավատորմում կունենա 14 նավ, իսկ հունական նավատորմը հավանաբար սահմանափակվելու է 5 սուզանավով»:

Հունական «Ta Nea» թերթն էլ հիշեցրել է, որ Թուրքիան մտադիր է մինչև 2030 թվականն ունենալ 16 ժամանակակից և արդիականացված ֆրեգատ (ռազմանավի տեսակ):

Բացի այդ նշվել է Թուրքիայի մտադիր է իր ռազմածովային ուժերը համալրել նոր ավիակրով (վերջրյա ռազմանավ), 18 սուզանավով և 4 կորվետով (հետախուզական ռազմանավ)։

Թեմայի շրջանակներում խոսք է եղել նաև թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության «Bayraktar AKINCI C» հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին:

ԱԹՍ-ի արտադրման թեմային անդրադարձել է նաև հունական «Flight» լրատվական կայքը՝ գրելով, որ Թուրքիան էլ ավելի ուժեղ ԱԹՍ-ներ է արտադրում:

Հիշեցնենք, որ ԱԹՍ-ն փետրվարի 25-ին էր փորձարկվել: Այն հաջողել էր խոցել փորձարկման շրջանակներում ծովում տեղակայված թիրախները: 

Նմանատիպ նյութեր