211652_close_icon

Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի արտգործնախարարները նշել են Ուկրաինայի բարեկամների 5 առաջնահերթությունը

views-count1189 դիտում article-date 19:05 24-02-2024
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը և նրա լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկին Sun թերթի համար համատեղ հոդվածում ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումն անվանել են Կիևի դաշնակիցների առաջնահերթություններից մեկը:

«Ահա Ուկրաինայի բոլոր բարեկամներ հինգ առաջնահերթությունը: Առաջինը` ֆինանսավորումը, երկրորդը` սարքավորումները և զինամթերքը, երրորդը` ուսուցումը:

Չորրորդը`պայքարը պատժամիջոցները շրջանցելու դեմ: Եվ վերջապես, սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը», - ասվում է արտգործնախարարների հոդվածում:

Նմանատիպ նյութեր