211652_close_icon
views-count41857 դիտում article-date 19:09 23-02-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ»-ի աշխատակիցը 3-րդ հարկից անզգուշաբար ընկել է վերելակի հորանը․ նրան պատգարակով փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցում գործող «Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացին ընկել է վերելակի հորանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել  նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների ժամանումը տուժածը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել հորանից ապա օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները նրան պատգարակով տեղափոխել են անվտանգ վայր, որտեղ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա փրկարարները պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն  վաշտի ավագ պարեկներ Արման Խալաթյանն ու Մհեր Կարապետյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ տուժածը, ում ինքնությունը ճշտվում է, նշված ինստիտուտի աշխատակից է, ով 3-րդ հարկում աշխատանքներ իրականացնելիս անզգուշությամբ ընկել է վերելակի հորանը և հայտնվել 1-ին հարկում գտնվող խցիկի վրա։ 

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր