477385 դիտում
14:00 16-08-2020
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա տղան «Մայրավանք» մատուռի մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. նրան պատգարակով 1 կմ ոտքով փրկարարները, բժիշկներն ու գյուղացիները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի վարչական տարածքում գտնվող «Մայրավանք» մատուռի մոտակայքում 16-ամյա երեխան բարձրությունից ընկել է և վնասել գլուխը, երեխային իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրջեջ-փրկարարական ջոկատը և տեղանքի անանցանելիության պատճառով մոտ 1 կմ փրկարարները, բժիշկներն ու մեծ թվով գյուղացիներ ոտքով են անցել, այնուհետև երեխային, ով մոտ 20 մ գլորվել է ձորը, պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր երեխան 16-ամյա Ա. Չ-ն է:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+