211652_close_icon
views-count4261 դիտում article-date 15:13 13-01-2025

Արտակարգ դեպք՝ Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում. փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել վիրավորին ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի թիվ 1/7 հասցեում կառուցվող էլիտար շենքի վերելակն ընկել է հորանը, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից և փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 2-րդ փրկարար ջոկատը՝ ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Փրկարարները կիսակռույց շենքի չտեղադրված վերեկալի հորանից դուրս են բերել տուժածին և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժանանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային: 
 
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: 
 
Տեղում համայնքային ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 65-ամյա Արտավազդ Գ.-ն է: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում են դեպքի հանգամանքները: Հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կառուցվող շենքում չկար ոչ մի ցուցանակ, թե ով է կառուցապատողը, ով թույլտվություն տվել շենքի կառուցման համար, երբ է սկսվել կառուցումը և երբ է ավարտվելու, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը ամեն անգամ հայտարարում է, թե կառուցվող շենքում պատրտադիր ցուցանակներ են տեղադրվում ու պահպանվում են անվտանգության կանոնները, իսկ այս դեպքում բարձիթողի վիճակ էր ու դրա համար պետք է հետևություններ անեն պատկան մամինները: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր