slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ-ի կողմից զենք-զինամթերքի գնումն ուղղված չէ որևէ երկրի դեմ․ Սուրեն Պապիկյան
211652_close_icon

ՀՀ-ի կողմից զենք-զինամթերքի գնումն ուղղված չէ որևէ երկրի դեմ․ Սուրեն Պապիկյան

views-count1450 դիտում article-date 12:43 23-02-2024
Հայաստանը որդեգրել է սեփական զինված ուժերը, կարողությունները նորացնելու և արդիականացնելու ուղղություն։ Այս մասին Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

«Սա ենթադրում է, որ մենք ունենք սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն և գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգնի։ Դա նաև եվրոպական գործընկերներին է վերաբերվում։

Խոսքը վերաբերում է նաև խաղաղության գործիքակազմից օգտվելու հնարավորություններին։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով, ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիային»,- ասաց նա։

Սուրեն Պապիկյանը չհերքեց, որ այնուամենայնիվ կա վտանգ։

«Այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից։ Մեր պարտավորոթյունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։ Անկախ նրանից՝ առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈւ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը, և մեր այսօրվա ստորագրած պայմանգրերը հենց դրա մասին են»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր