1045 դիտում
22:52 22-02-2024
Մարությանը քաղաքային իշխանության մասին․ «Մարտնչող անգրագիտություն է». aravot.am
«Ես չեմ կարծում, որ պաշտոնյաները չեն եկել այս քննարկմանը, որովհետեւ չեն հարգում ներկաներին, այլ իրենք ուղղակի խուսափում են կամ վախենում են մասնակցել այսպիսի միջոցառումներին, որովհետեւ կարող են կորցնել իրենց աշխատանքը»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության հրավիրած Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, գրում է aravot.am-ը։
Այսօրվա քննարկմանը հրավիրված էին Երեւանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի համապատասխան բաժնի պատասխանատուներ, քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահը եւ այլ պաշտոնյաներ, սակայն նրանք չէին եկել քննարկմանը։
Մարությանը այդ պաշտոնյաների բացակայությունը մեկնաբանեց հետեւյալ կերպ․ «Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, որից ուզում էինք դուրս գալ 2018 թվականին, բայց ոնց որ թե ավելի խորն ենք խրվել։ Եթե այն ժամանակ գոնե ձեւական կասեին՝ գնա, մասնակցի, գլխով անընդհատ այո, այո արա, հետո կգաս քո ուզածը կանես, կամ մեր ասածը կանես, հիմա անգամ դրա համար էլ են պատժում։ Ես սա հենց այնպես չեմ ասում։ Անուններ չեմ տա, բայց մասնավոր զրույցներից եմ հասկացել՝ ասենք տեղեկատվություն ստանալու համար այս կամ պաշտոնյային զանգում ես, որ իմանաս՝ սա ի՞նչ թիվ է, սա ինչ է, այն ինչ է, վերջում խնդրում են՝ պարոն Մարության, էս խոսակցության մասին ոչ ոք չի իմանա, չէ՞, որ իմանան ձեզ հետ խոսել եմ, ինձ կհանեն աշխատանքից»։
Մարությանն ասաց, որ իր կառավարման շրջանում սկսել էին ինչ-որ բաներ անել, ճիշտ է՝ դանդաղ, բայց սկսել էին։ Նա ասաց, որ ինքը մայրաքաղաքն ընդունել էր շատ վատ վիճակում, կենցաղային շատ խնդիրներ կային․ «Աղբը դուրս էր եկել քաղաք, արդեն ինքն էր ղեկավարում քաղաքը, ամեն օր զարթնում ու մտածում էի՝ այսօր մի վերելակ որ չընկնի, լավ է։ Շներին կհիշեք, կարող է ձեզնից մեկին էլ կծած լինեն, թափառող կենդանիների առումով խայտառակ վիճակ էր, մոտ մեկ տարի ոչ ոք չէր զբաղվել դրանով»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3854 դիտում
10:01 15-11-2019
Հսկայական դրամական միջոցների ծախսման ֆոնին ունենք համատարած և անվերահսկելի անգրագիտություն․ Aravot.am
4278 դիտում
09:21 18-02-2016
ՎՏԲ-ից նեղացածներրը. Պատվե՞ր, թե՞ անգրագիտություն. «168 Ժամ»
3748 դիտում
11:11 03-03-2023
Լեզվի կոմիտեի թողտվությամբ, ԵՊՀ-ում տոտալ անգրագիտություն է խրախուսվում․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
1024 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
985 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
754 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»