211652_close_icon
views-count814 դիտում article-date 13:37 18-02-2024

Հաագայում անկարգություններ են սկսվել միգրանտների միջև կոնֆլիկտի պատճառով

Էրիթրեացիների երկու թշնամի խմբերն անկարգություններ են սարքել Նիդեռլանդների Հաագա քաղաքում։ Այրվել են մի քանի ոստիկանական մեքենաներ և ավտոբուս։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NL Times-ը։

Նիդեռլանդների Հաագայում մի խումբ Էրիթրեացի միգրանտներ հանրաքավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Էրիթրեայի ներկայիս կառավարության, սակայն հանրահավաքի վայր են եկել նրանց նախկին համաքաղաքացիները, որոնք համաձայն չեն իրենց հայրենիքի ներկայիս կառավարության հետ:

Ծեծկռտուքը վերածվել է փողոցային անկարգությունների, իսկ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։

Նմանատիպ նյութեր