Չարենցի արձանի մոտ Նավալնիին են հիշատակել. ԱՄՆ և ՄԹ դեսպաններից բացատրություն են պահանջում
««Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Եղիշե Չարենցի արձանի դիմաց ԱՄՆ և ՄԵԾ Բրիտանիայի դեսպանները տեղադրել են նաև ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները։ Փոխանցում է News.am-ը։
««Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» խիստ վիրավորական է համարում Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ինչ-որ հասարակական-քաղաքական գործչի հիշատակին ծաղիկներ կամ լուսանկարներ տեղադրելը։
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, ստորացնում հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։
Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նախօրեին ՄԹ եւ ԱՄՆ դեսպանները Չարենցի արձանի մոտ հարգել էին Նավալնիի հիշատակը: