1036 դիտում
14:35 15-02-2024
Փաշինյանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում ատոմային էներգետիկային նվիրված առաջին գագաթնաժողովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում կայանալիք ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։
«Մարտի 21-ին Բրյուսելում ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողով է կազմակերպվում, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա այդ ժամանակ կլինի Բրյուսելում եւ հնարավորություն կունենա հանդիպել Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով Հայաստանի և Բելգիայի միջև առաջիկա բարձրաստիճան այցերի մասին հարցին։
Ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովն անցկացվելու է Բրյուսելում՝ մարտի 21-22-ը։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնում է, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Գագաթնաժողովը համանախագահելու են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն։

Նմանատիպ նյութեր
1823 դիտում
17:40 20-11-2021
Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին
1738 դիտում
18:47 12-10-2014
Ավստրալիան հաստատել է Պուտինի մասնակցությունը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին
1258 դիտում
16:16 14-09-2024
Շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Այս բաժնից
1120 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
958 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը