499 դիտում
15:47 14-02-2024
Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս. Զատուլին
Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Lenta.ru-ի հետ զրույցում նա արձագանքել է հայ-ադրբեջանական վերջին սրացմանը, խոսել նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։
Պատգամավորի խոսքով՝ առճակատման նոր դրվագը հերթական անգամ մեծացնում է լարվածությունը։
«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել: Բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա դարձրել է ուժի և վրեժի դրսևորման պատրվակ և այսօր այս տեղեկությունը տարածում է որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։ Իհարկե, այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածությունների հասնելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս։
Զատուլինը նաև ենթադրել է, որ ըստ ամենայնի, կողմերը շատ հեռու եք Անդրկովկասում իրական խաղաղության հաստատումից:
«Միակողմանի հաղթանակները, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հաղթանակներն են, չեն հանգեցնում խաղաղության, այլ նոր հակամարտությունների և առճակատման դրվագների սերմեր են դնում», - եզրափակել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
610 դիտում
23:46 04-05-2024
Թել Ավիվում կրկին բողոքի ցույց է. մասնակիցները կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել
526 դիտում
23:22 04-05-2024
Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի հատվածի ճգնաժամը
1030 դիտում
21:21 04-05-2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ