slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներգրավելու ջանքերը հաջողության չեն հանգեցնի. ՌԴ ԱԳՆ
211652_close_icon

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներգրավելու ջանքերը հաջողության չեն հանգեցնի. ՌԴ ԱԳՆ

views-count1006 դիտում article-date 17:54 08-02-2024
Մոսկվան հույս ունի, որ Երևանը կգիտակցի այն փաստը, որ հենց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենահուսալի ճանապարհը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Գալուզինի կարծիքով՝ կարգավորման  գործընթացում արտատարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին և Եվրամիությանը, ներգրավելու ջանքերը հաջողության չեն հանգեցնի։ Արևմտյան խաղացողների գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը նպաստելուն, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը քանդելուն և, հետևաբար, Ռուսաստանի Դաշնության հարևանությամբ անկայունության ևս մեկ աջախ ստեղծելուն, նշել է Գալուզինը։

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդատվական ծառայություններ, քանի որ միայն Մոսկվան ունի համապատասխան բացառիկ տեղագրական նյութեր։

«Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա Ռուսաստանը ակտիվորեն շարունակում է օգնել քննարկել հարցերի ամբողջ շրջանակը։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար», - ասել է դիվանագետը։

Նմանատիպ նյութեր