1009 դիտում
23:45 07-02-2024
Սեպտեմբերյան մարտերին զոհվածների ընտանիքների հոգսերն ու խնդիրներն անհաշվելի են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ իրականացրած մարտական գործողություններից փոքր քարոզչական տեսանյութ են հրապարակել, որտեղ բնականաբար փորձել են ֆիքսել իրենց զինծառայողների «հերոսական դրվագները»:
Իրականում այդ ու բազմաթիվ այլ տեսանյութեր ավելի շատ կամ զուգահեռ, ևս մեկ անգամ ապացուցում են Արցախի Պաշտպանության բանակի, այլ ռազմականացված կառույցների, կամավորների անձնազոհ գործողությունները` չափազանց անհավասար մարտերում «բոյ տալու» և ադրբեջանցիների առաջխաղացումն առնվազն դանդաղեցնելու նպատակով:
Սեպտեմբերյան մարտերի հետևանքով 200-ից ավելի մարդ է նահատակվել, այդ թվում` քաղաքացիական անձինք, բայց այդ մարդիկ (կամ նրանց մեծ մասը) նույնիսկ զոհվածի կարգավիճակ չունեն, իսկ նրանց ընտանիքների հոգսերն ու խնդիրներն անհաշվելի են:
Այսօր մեր կողքին մեծ թվով ընտանիքներ են ապրում, որոնք Հայաստանի ու Արցախի պաշտպանության և անվտանգության համար տվել են իրենց համար ամենաթանկը, սակայն պետությունը բոլոր առումներով բացակայում է նրանց կյանքից»,- գրել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
1055 դիտում
21:11 30-11-2022
Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի թիվն այս պահի 233-ի է հասնում. Տիգրան Աբրահամյան
2321 դիտում
11:22 13-07-2021
Նորայրն անմահացավ` վիրավոր զինակցի կյանքը փրկելու, իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20511 դիտում
21:03 24-11-2021
Բալահովիտում մարդիկ իրենց հոգսերն ու խնդիրները բարձրաձայնելու կարիք ունեն. Էդուարդ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
664 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան