178754 դիտում
17:46 04-02-2024
Դանակահարություն՝ Երևանում հայտնի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում․ տղամարդը դանակի հարվածներ է հասցրել մեկ այլ տղամարդու․ վիրավորին, ում կյանքի համար պայքարում են բժիշկները, առաջինն օգնության են հասել տեղի անվտանգության աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։
Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։
Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել են վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։
Պարեկները տարածքը սահմանազատել են։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի Հրայր Հայրապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ֆոտլրագրողը հայտնում է, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևէ բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ում մինչ այդ օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտանգության աշխատակիցները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություներ՝ ստահակին, ով քստմնելի արարքը կատարել է հարյուրավոր քաղաքացիների ներկայությամբ և դիմել փախուստի, և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+