211652_close_icon
views-count1042 դիտում article-date 20:09 03-02-2024

Իտալիայի մշակույթի փոխնախարարը կասկածվում է 17-րդ դարի նկարը գողանալու մեջ

Իտալիայի մշակույթի փոխնախարար, արվեստաբան Վիտորիո Սգարբին հրաժարական է տվել հնագույն նկարի գողության հետ կապված սկանդալի պատճառով։

Այս մասին  գրում է Corriere della Sera-ն։

«Ես անմիջապես կհրաժարվեմ փոխնախարարի պաշտոնից և մոտակա ժամերին այդ մասին կտեղեկացնեմ»,-news.ru-ի հաղորդմամբ, ասել է նա։

Նշվում է, որ փոխնախարարին մեղադրել են նաև պետական պաշտոնյայի համար անօրինական առևտրային գործունեության մեջ. նա արվեստի վերաբերյալ վճարովի դասախոսություններ է կարդացել։ Ենթադրաբար, նրան հաջողվել է դրանից 150–200 հազար եվրո աշխատել։

Հունվարի սկզբին Սգարբիին կասկածում էին նկարիչ Ռուտիլիո Մանետիի 17-րդ դարի «Սուրբ Պետրոսի գերությունը» կտավը գողանալու մեջ:

Նկարն անհետացել էր 2013 թվականին, իսկ հետո հայտնաբերվել փոխնախարարի տներից մեկում։

Հետաքննությունը կարծում է, որ Սգարբին կեղծել է նկարը՝ դրա կորուստը թաքցնելու համար։

Նմանատիպ նյութեր