211652_close_icon
views-count868 դիտում article-date 18:02 01-02-2024

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ադրբեջանի զինուժի գեներալներին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալներին։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գյուլերն իր աշխատասենյակում հանդիպել է Անկարա այցելած Ադրբեջանի զինված ուժերի գեներալների հետ, սակայն հանդիպմանը քննարկված թեմաների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, նեռրկայումս՝ խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ՊՆ նախարար Զաքիր Հասանովի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբե Գաֆարովայի հետ։

Նմանատիպ նյութեր