211652_close_icon
views-count2386 դիտում article-date 23:36 31-01-2024

Արմեն Դարբինյան - Դրախտի ճամփին․ հեղինակ՝ Առլեն Շահվերդյան

Հեղինակ՝ բանաստեղծ Առլեն Շահվերդյան
Կարդում է բանաստեղծ, թարգմանիչ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը
Երաժշտությունը՝ Gibran Alcocer, «Idea 10»

***

ԴՐԱԽՏԻ ՃԱՄՓԻՆ

ԴՐԱԽՏԻ ճամփին վերջին կածանը
Շատ քարքարո՛տ է և ունա՛յն
Ու, թե բացվում է ծիածանը,
Ուրեմն Դու անցե՛լ ես այն:

Ուրեմն Քո կյանքի ուղին
Եղել է պա՛րզ ու անբասի՛ր,
Դու կամեցել ես ու սիրել
ՄԱ՛ՐԴ ես եղել Դու լիասի՛րտ:

Ու թե ճամփին Քո վհատվե՛լ ես,
Չե՛ս դադարել երբեք սիրել,
Չե՛ս համարել, թե պարտվել ես,
Երբ վերջին հույսդ է մարե՛լ:

Դու սատարե՛լ ես և օգնե՛լ
Նեցո՛ւկ եղել ու ապավե՛ն,
Եվ չե՛ս սպասել՝ գործիդ դիմաց
Փռեն փառքի լա՜յն ժապավե՛ն…

Ու երբ հասել ես դրախտի
Մատույցներին երկնակամա՛ր,
Չե՛ս բողոքել Դու Քո բախտից,
Չե՛ս չարացել դրա համար:

Պա՛րզ ու վսե՛մ կանգնել ես Դու
Աստծուն տանող ճանապարհի՛ն,
Որովհետև ապրած կյանքում
Մի՛շտ արարել ես Դու ԲԱՐԻ՛Ն:

Առլեն Շահվերդյան
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր