Վերաբացվել է Պոլսի Շիշլիի հայոց գերեզմանատան մատուռը
Պոլսի հայոց պատրիարքի նախագահությամբ տեղի են ունեցել Պոլսի Շիշլիի հայոց գերեզմանատան մատուռի նավակատիքի և օծման արարողությունը: Սահակ սրբազանը մյուռոնով օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունը կրող մատուռի սուրբ սեղանը, ինչպես նաև Լուսավորչի սրբապատկերը: Շողակաթ ՀԸ-ի հաղորդմամբ, մատուռը նորոգվել և բարեզարդվել է Պոլսի Բեյօղլու թաղամասի եկեղեցիների ծխական խորհրդի և հոգևորականների ջանքերով: