211652_close_icon
views-count2257 դիտում article-date 17:22 29-01-2024

Հայաստանը դեռ չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը

Հայկական կողմը դեռևս չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը, որոնք ընդունվել են անցյալ տարի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում:

Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը` նշելով, որ այդ փաստաթղթերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Լրագրողի հարցին, թե ինչն է անհանգստացնում Երևանին, նա պատասխանեց.

«Չի անհանգստացնում, քննարկման փուլում է գտնվում»։

Հիշեցնենք` փաստաթղթերի փաթեթն ընդունվեց նոյեմբերին Մինսկում, որտեղ կազմակերպվել էր կազմակերպության գագաթնաժողովը։

Հայաստանի ստորագրությունը չկա, քանի որ հայկական պատվիրակությունը չէր գնացել գագաթնաժողովին։

Նմանատիպ նյութեր