211652_close_icon
views-count1006 դիտում article-date 22:42 27-01-2024

Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը

Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը:
Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ տարիքային երկու խմբի համար: Առաջին փուլում ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն առավելագույնը 10 րոպե տևողությամբ անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար), իսկ կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները 5 րոպե տևողությունը չգերազանցող 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (հայ հեղինակի հայալեզու ստեղծագործություն):       

Երկրորդ փուլում երկու տարիքային խմբերի մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն՝ կրտսեր խմբի մասնակիցները մինչև 5 րոպե, ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ:

Գալա համերգին, որը տեղի կունենա մայիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով, իսկ հաղթողները կստանան նաև դրամական պարգև (75 000 դրամ): 11-րդ մրցույթի մրցանակները կավելանան ևս մեկով. լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Երեխաները երեխաներին» ժողովածուում՝ երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրելու նպատակով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցելու ժյուրիի անդամների կողմից կազմակերպվող վարպետության դասերին: Ավանդույթի համաձայն՝ կպարգևատրվեն նաև մրցանակակիրների ուսուցիչները՝ 100-120 հազար ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր