211652_close_icon
views-count2243 դիտում article-date 16:39 13-05-2016

Ամփոփվել է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթը. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-12-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթը: Անվանի կոմպոզիտորի 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Միրզոյանի այրին, կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, բազմաթիվ արվեստագետներ: Միջոցառման շրջանակում, ամփոփելով մրցույթի արդյունքները, ըստ ենթախմբերի հաղթող ճանաչված պատանիներն արժանացել են պատվոգրերի և մրցանակների: Պարգևները հաղթողներին է հանձնել քաղաքապետի տեղակալը: Շնորհավորելով մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է Էդվարդ Միրզոյանի դերը երաժշտարվեստում և կարևորել նմանօրինակ նախաձեռնությունները: «Մայրաքաղաքում մշակութային, առավելապես երաժշտական միջոցառումները թեև շատ են, բայց և այնպես, նմանօրինակ նախագծերը կարևոր են: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Դուք պետք է իսկապես հպարտ լինեք, որ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող այս մրցույթում լավագույնն եք ճանաչվել», - նշել է Արամ Սուքիասյանը: Հարկ է նշել, որ այս տարի առաջին անգամ մրցույթի շրջանակում պարգևատրվել են նաև հաղթող մասնակիցների ուսուցիչները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր