7588 դիտում
22:35 23-02-2018
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 5-րդ հանրապետական մրցույթը
ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` ս. թ. մայիսի 10-12-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 5-րդ հանրապետական մրցույթը, որը նվիրվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները:
Մրցույթի ավագ խմբի /14-18 տարեկան/ մասնակիցները, բացի գործիքային մեկ ստեղծագործությունից պետք է ներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին։ Ի դեպ, լավագույն երգը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով:
Կրտսեր խմբում /մինչև 13 տարեկան/ նախորդ տարիների համեմատ կատարվել է փոփոխություն․ պատանի կոմպոզիտորը կարող է ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկին պարտադիր պայման դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։
Կոմպոզիտորական ստուգատեսի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, խրախուսական նվերներով։ Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով: Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կպարգևատրվեն դրամական պարգևներով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. մայիսի 5-ը:
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
22:42 27-01-2024
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը
2285 դիտում
16:39 13-05-2016
Ամփոփվել է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթը. լուսանկարներ
5012 դիտում
15:27 12-05-2018
Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողները
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը