211652_close_icon

Թուրքիայի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է մահացել

views-count1066 դիտում article-date 11:35 26-01-2024
Թուրքիայի հյուսիսում այսօր վաղ առավոտյան ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
 
«Կաստամոնու-Տաշկյոպրու ավտոճանապարհին ավտոբուսը շրջվել է, երբ վարորդը ձյան պատճառով կորցրել է կառավարումը: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրացիներ չկան»,– գրել է պարբերականը:
 
Այս պահին զոհերի թիվը հասել Է վեցի, վիրավորվել է 33 մարդ:

Նմանատիպ նյութեր