211652_close_icon
views-count865 դիտում article-date 12:15 21-01-2024

Աֆղանստանի լեռներում մարդատար ինքնաթիռ է կործանվել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում հնդկական մարդատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Pajwak գործակալությունը X սոցիալական ցանցում։

«Կիրակի օրը տեղի պաշտոնյաները հայտնել են, որ հնդկական մարդատար ինքնաթիռը կործանվել է Բադախշանի լեռնային շրջանում»,- պարզաբանվում է նյութում։

Աֆղանստանում անհետացած Falcon 10 ինքնաթիռը գրանցված է Ռուսաստանի քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրում։ Հստակեցվում է, որ նախորդ գիշերը այն այլևս կապի դուրս չի եկել և անհետացել ռադարների էկրաններից։

«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է (վեց) մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր»,- հավելել են գերատեսչությունում։

Ինքնաթիռը արտահերթ չարտերային չվերթ էր իրականացնում Գայա (Հնդկաստան) - Տաշքենդ - Ժուկովսկի երթուղով։

Նմանատիպ նյութեր