211652_close_icon
views-count964 դիտում article-date 18:22 14-01-2024

Կենտրոնական Կանադայի բնակիչներին խնդրում են խնայել էլեկտրաէներգիան սաստիկ ցրտերի պատճառով

Tert.am-ի փոխանցմամբ՝ Կանադայի կենտրոնական հատվածի բնակիչներին արդեն երկրորդ օրն անընդմեջ խնդրում են խնայել էլեկտրաէներգիան, քանի որ ամբողջ երկրում սաստիկ ցուրտ է, անընդհատ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով CTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ քաղաքացիներին նախազգուշացումներ են ուղարկվել առ այն, որ սաստիկ ցրտերի ժամանակ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը նահանգը դրել է էլեկտրաէներգիայի անջատումների բարձր ռիսկի տակ։

Հեռուստաընկերության տվյալներով` այս շաբաթ Կանադայի բնակիչներն «իրենց մաշկի վրա են զգացել ձմռան ողջ ծանրությունը»։ Նշվում է, որ երկրի արևմուտքի մի շարք հատվածներում ցածր ջերմաստիճանը ռեկորդային ցուցանիշի է հասել, իսկ արևելքում շարունակում է անդադար ձյուն տեղալ։

Նմանատիպ նյութեր