Ճապոնիայում հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 232-ի
Ճապոնիայում Նոտո թերակղզու մոտ՝ Ճապոնական ծովի ափին հունվարի մեկին տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, հայտնում են Իսիկավայի պրեֆեկտուրայի իշխանությունները։
Նախկինում տեղեկություն էր ստացվել 222 զոհվածի մասին։ Առնվազն 21 մարդ համարվում է անհետ կորած։ Տուժածների թիվը 1036 է։
Նախկինում տեղեկություն էր ստացվել 222 զոհվածի մասին։ Առնվազն 21 մարդ համարվում է անհետ կորած։ Տուժածների թիվը 1036 է։