27107 դիտում
15:31 11-01-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում․ Nissan-ը բախվել է քարերին ապա կոտրված վահանակի երկաթե սյանը․ վիրավոր կանայք տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Մարինե Գ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել քարերին ապա կոտրված գովազդային վահանակի երկաթե սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդ Մարինե Գ․-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Օվսաննա Հ․-ն և 21-ամյա Միլենա Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+