51103 դիտում
13:33 25-07-2021
Արտակարգ դեպք Երևանում. 38–ամյա մենեջերը BMW-ով բախվել է գովազդային վահանակի սյանը, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Արսեն Պողոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա-Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը, այնուհետև եզրաքարերին և վրաերթի ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 61-ամյա Վեհանուշ Մինասյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմնել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Պողոսյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)