211652_close_icon
views-count943 դիտում article-date 22:24 10-01-2024

Խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն. Ալիև

Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն։

Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Այժմ ստեղծված են հիմնարար պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխավորներ ունենա. մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ»:

Ընդգծելով, որ սա խաղաղության պայմանագիր է լինելու, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետություններ, Ալիևն ասել է.
«Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն ստորագրված է երկկողմ ձևաչափով, պետք է ստորագրվի։

Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այս օգնությունը պետք չէ պարտադրել»։

Նմանատիպ նյութեր