211652_close_icon
views-count43890 դիտում article-date 20:23 07-01-2024

Ապարանի գլխավոր հրապարակը վերածվել է հեքիաթային աշխարհի, ուր այցելում են նաև Երևանի ու մարզերի երեխաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է Ապարան խոշորացված համայնքի գլխավոր հրապարակը վերածվել է հեքիաթային աշխարհի։

Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի ջանքերի շնորհիվ Ապարանի գրեթե բոլոր փողոցներում իշխում են փոքրիկների սիրելի հեքիաթների բարի հերոսները։ 

Կարելի է ասել միչև կեսգիշեր այնտեղ մարդաշատ է, այցելում են ոչ միայն ապարանցիներ, այլ նաև Հանրապետության տարբեր մարզերից, քաղաքի գլխավոր հրապարակ, տեսնելու հեքիաթային աշխարհը։ Երեխաներն անգամ ցրտին երկար ժամանակ չեն ուզում կտրվել այդ աշխարհից, իսկ ապարանցիներն էլ փոխել են Մեծն Չարենցի հայտնի խոսքը՝ «Նա տեսել է երևի արևային մի քաղաք» ու հիմա ասում են․ «Մեր քաղաքապետը տեսել է՝ հեքիաթային մի քաղաք»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր